Ի գիտություն լրատվամիջոցների
ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը 2019թ. սեպտեմբերի 3-16-ը իրականացնում է 2019թ. սեպտեմբերի 25-26-ին Հայաստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր 2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը լուսաբանող լրագրողների կարճաժամկետ հավատարմագրում:
Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գլխավոր խմբագրի կամ լրատվական բաժնի ղեկավարի կողմից գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն`
լրատվամիջոցի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները,
հավատարմագրման ներկայացվող լրագրողի, լուսանկարչի կամ օպերատորի, ըuտ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները,
լրագրողի և լուսանկարչի կամ օպերատորի մեկական էլեկտրոնային լուսանկար (3.5x4.5 չափսի և 300 dpi խտության), որոնք անհրաժեշտ է ուղարկել press@sns.am էլեկտրոնային հասցեով:
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան մեկ լրագրող և մեկ լուuանկարիչ կամ oպերատոր: Սահմանված ժամկետից հետո կամ թերի ներկայացված դիմումներին ընթացք չի տրվի:
Դիմումների ներկայացմանը վերջնաժամկետը` 16.09.2019: