29 օգոստոսի 2018
Հայ-ռուսական սահմանային համագործակցություն
Օգոստոսի 20-28-ը, հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբը՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռ. Գոլուբիցկիի գլխավորությամբ, պլանային այցեր կատարեցին ՀՀ պետական սահմանի հայ-իրանական և հայ-թուրքական հատվածների պահպանությունն իրականացնող սահմանապահ ստորաբաժանումներ:
Ընթացքում կազմակերպվեցին սահմանի կցատեղային ուղղության պահպանությանն ուղղված ՀՀ ԱԱԾ ՍԶ և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ ՍՎ սահմանապահ ստորաբաժանումների փոխգործողություններ, քննարկվեցին հայ-ռուսական սահմանային համագործակցության ամրապնդման և զարգացման, ՀՀ պետական սահմանի պահպանության հուսալիության բարձրացման միջոցառումների վերաբերյալ հարցեր: