Օրենսդրություն

ՀՀ Օրենք ազգային անվտանգության մարմինների մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հասկացությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգում, դրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղությունները, լիազորությունները, ուժերն ու միջոցները, աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը: 

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմիններիծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Վարչապետի որոշում ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան`

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):

Ամբողջական տարբերակ

Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերը և կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները։

Ամբողջական տարբերակ

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահավոման մասին

Սույն օրենքը սահմանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները։

Ամբողջական տարբերակ

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենք

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության անվտանգության (քաղաքացիների, հանրության և պետության կենսական կարևոր շահերի) ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, սահմանում է պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների լիազորությունները:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք պետական սահմանի մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանը

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:

Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք Սահմանապահ զորքերի մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հասկացությունը, գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը:

 

Ամբողջական տարբերակ

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենք

1. Սույն օրենքի նպատակն է փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու իրավական կառուցակարգերի սահմանման միջոցով Հայաստանի Հանրապետության հասարակական անվտանգության, տնտեսական և ֆինանսական համակարգերի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերից պաշտպանությունը:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք օպերատիվ-հետախուզական գործունեության մասին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը:

Ամբողջական տարբերակ

Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման ուղեցույց

Սույն ուղեցույցը նպատակ ունի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների հիման վրա սահմանել պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման ցուցումներ, այդ թվում՝ անձնական տվյալներ մշակելու անվտանգության ապահովման միջոցների և մշակողի պարտականությունների, այլ պետական մարմիններին անձնական տվյալների փոխանցման, անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատուի, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ վերապատրաստման մասին:

Ամբողջական տարբերակ

 

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Սույն օրենսգիրքն ընդունվել է 05.05.2021 թ. և ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ 551-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի: Սույն օրենսգիրքը գործողության մեջ է դրվում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով:

Ամբողջական տարբերակ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Սույն օրենսգիրքն ընդունվել է 30.06.2021 թ. և ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենսգրքի 483-րդ հոդվածով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ:

Ամբողջական տարբերակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է բացառիկ դեպքերում օտարերկրյա քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիքին առչվելու թույլտվություն տրամադրել՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի համապատասխան պա­հանջ­ների պահպանման:

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է ապահովել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության առավել արդյունավետ իրականացումը։

Ամբողջական տարբերակ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծով առաջարկվում է պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման ոլորտներում ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համապատասխան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը:

Ամբողջական տարբերակ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 134-Լ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1407-Լ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ (ԵԼՔԻ), ԲԵՌՆԵՐԻ, ԱՅԼ ԳՈՒՅՔԻ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

Հրապարակվել է 30.12.2022թ.

Ամբողջական տարբերակ