01 հոկտեմբերի 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, ապա մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով:

Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ևս իրականացվելու է անհրաժեշտ հսկողություն:

Իրավամբ, բարձր գնահատելով մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող բացառիկ հայրենասիրության բոլոր դրսևորումները՝ առավել քան կարևոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո, որի ուղղությամբ առկա է նաև ՀՀ պաշտպանության նախարարության տարածած համապատասխան հայտարարությունը: