Հայտարարություն
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ էլ-փոստերի միջոցով՝ press@sns.am, ta@sns.am, ինչպես նաև ծառայության ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/www.sns.am/?ref=bookmarks: