19 մարտի 2020
ՀՀ նախագահի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն
Մարտի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ՆՀ-65-Ա հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Հրամանագրում նշվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: