ՀՀ նախագահի հրամանագրերով ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ՆՀ-309-Ա հրամանագրով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ է նշանակվել Ռոբերտ Բազիկյանը:
Հրամանագրում նշվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Ռոբերտ Բազիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:
ՀՀ նախագահի մեկ այլ՝ ՆՀ-310-Ա հրամանագրով ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Սամվել Հայրապետյանը:
Հրամանագրում նշվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Սամվել Հայրապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»: