21 դեկտեմբերի 2019
Է. Մարտիրոսյանը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Է․ Մարտիրոսյանը կրթօջախի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական անձնակազմին և կուրսանտներին: Է. Մարտիրոսյանը «Մարտական համագործակցության համար» մեդալով պարգևատրել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանին, ինչպես նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք դասախոսների։