05 հուլիսի 2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է Սահմանադրության օրը։ Տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով ուժային կառույցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ զինվորական բարձր կոչումների են արժանացել։ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։