ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը նշեց կազմավորման 27-ամյակը
ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն այսօր նշեց իր կազմավորման 27-ամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր շնորհավորական խոսքն ուղղեց ՊՊԾ աշխատակիցներին.
«Ցանկանում եմ ընդգծել պետական պահպանության ծառայության չափազանց կարևոր դերը մեր երկրի անվտանգության ապահովման գործում: Ծառայությունը կայացման լուրջ ճանապարհ է անցել, և լիահույս եմ, որ այդ ճանապարհը կշարունակվի ու կառույցն իր առջև կդնի համակարգի մակարդակը մշտապես և հետևողականորեն բարձրացնելու խնդիրը: Հաջողություններ եմ մաղթում Ձեզ հետագա ծառայության ընթացքում»:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար, ՊՊԾ մի շարք աշխատակիցների՝ ի դեմս Գ. Հայրապետովի, պարգևատրեց կրծքանշաններով և պատվոգրերով: