24 ապրիլի 2019
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար անձնակազմը և աշխատակիցները Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։