01 մարտի 2019
Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական որևէ ցանցում գրանցված չէ
Ֆեյսբուք սոցիալական ցանցի տիրույթում գործում է «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ, որն անհայտ քաղաքացու նախաձեռնություն է և որևէ կապ չունի ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ: Եթե մինչև վերջերս այդտեղ տեղադրված տեղեկություններն առանձնապես ուշադրության արժանի չէին, ապա այսօր հրապարակվել է տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և միտված է որոշակի խառնակչության: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գրանցված չէ սոցիալական ցանցերում: Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայք (sns.am):