23 նոյեմբերի 2018
Պարզաբանում ՀՀ ԱԱԾ կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված հանգանակության վերաբերյալ
Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցիալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականաթյանը չի համապատասխանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը: