23 նոյեմբերի 2018
ՀՀ ԱԱԾ-ն շուրջ 12 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ:
Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին:
ՀՀ ԱԱԾ աշատակիցները և ծառայության տնօրենը ընդհանուր առմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակել են շուրջ 12 մլն ՀՀ դրամ: