01 նոյեմբերի 2018
Հայ սահմանապահների այցը Վրաստան
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Վրաստանի ՆԳՆ Սահմանային ոստիկանության սահմանային հարցերով 2018թ. համատեղ միջոցառումների պլանի համաձայն, հոկտեմբերի 29-31-ը կայացավ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների այցը Վրաստանի ՆԳՆ Սահմանային ոստիկանություն:
Այցի ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև այցելեցին Վրաստանի ՆԳՆ Սահմանային ոստիկանության ցամաքային սահմանի պահպանության դեպարտամենտի Ցիտելի խիդի (Կարմիր կամուրջ) վարչություն, որտեղ վրացի գործընկերները ցուցադրեցին սահմանի տվյալ հատվածի պահպանության հնարավորություններն ու միջոցները: