27 հոկտեմբերի 2018

Հայկական և ռուսական սահմանապահների աշխատանքային հանդիպում

Հայկական և ռուսական սահմանապահների աշխատանքային հանդիպում

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչությունում կայացավ աշխատանքային հանդիպում ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վ. Ռ. Սարգսյանի և ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Ռ. Ն.Գոլուբիցկու միջև:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սահմանի պահպանման միջոցների տեխնիկական վիճակը և դրանց փուլային արդիականացումը հայ-իրանական և հայ-թուրքական հատվածներում:( Լուսանկարներ )