Ալմաթիում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 45-րդ նիստը
2018 թվականի հոկտեմբերի 25-ին Ալմաթիում տեղի ունեցավ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 45-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:
Նիստի օրակարգում քննարկվել է ներկա փուլում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ռազմավարությունը և մարտավարությունը, ահաբեկչական գործողություններում Համացանցի օգտագործմանն առնչվող և այլ հարցեր:
Նիստի ընթացքում ամփոփվել են Անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի (գիտատեխնիկական համագործակցության, տեղեկատվական անվտանգության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի միջազգային շրջանառության դեմ պայքարի, միջազգային տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովմանն առնչվող) մի շարք հանձնաժողովների աշխատանքների արդյունքները, ինչպես նաև քննարկվել է Տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության հանձնաժողովի ստեղծման հարցը: