07 սեպտեմբերի 2018
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինվորական նվագախումբը Արցախում
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինվորական նվագախումբը, Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձի և Գիտելիքի օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 3-ին համերգներով հանդես եկավ Քաշաթաղի վարչական շրջանի Իշխանաձոր գյուղում և Միջնավան քաղաքում:
Սահմանապահ զորքերի հրամանատարության և Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավարության կողմից համատեղ կազմակերպված միջոցառումներն անցան մեծ շուքով և հիրավի ոգևորություն առաջացրեցին տեղի ազգաբնակչության և զինծառայողների շրջանում: