22.11.2006

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ս. թ.  դեկտեմբերի 27-ին ձերբակալվել է Ռուստամ Ալպասի Վալիախմետովը, որը Ադրբեջանի հատուկ ծառայությունների առաջադրանքով՝ Հայաստանի տարացքում զբաղվում էր լրտեսությամբ: Հարուցված քրեական գործի համաձայն, Ռ. Ա. Վալիախմետովին ներկայացված է մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 302 hոդվածի համաձայն (լրտեսություն):


Ռ. Ա. Վալիախմետովի վերաբերյալ քրեական գործի վարույթը նշանակված է 2006 թ. սեպտեմբերի 5-ին՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն


***


ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ս. թ. հուլիսի 3-ին կանխվել է Երևան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Արտաշեսի Սիմոնյանի անօրինական գործունեությունը:

Նրա բնակարանում հայտնաբերվել և առգավվել են մեծ քանակությամբ պորնոգրաֆիկ բովանդակությամբ տեսաֆիլմեր (տեսաերիզներ և սկավառակներ): Ա. Սիմոնյանը պորնոգրաֆիկ բովանդակությամբ տեսաֆիլմերի մեծ մասը տեսագրել է տեսաձայնագրիչի և իր տանը տեղադրված արբանյակային ալեհավաքի միջոցով, ինչպես նաև կազմակերպել է դրանց վաճառքը և վարձույթը:

Նախնական քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն