15.11.2006

Ս. թ. հունիսի 12-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել անհայտ մի անձ և հայտնել, որ «Քուինբուրգեր» սրճարանում թողել է կարևոր տեղեկություններ պարունակող նամակ:

Նույն օրը նշված սրճարանում հայտնաբերվել է նամակ, որտեղ անհայտ հեղինակը զգուշացնում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ իբր պատրաստվող մահափորձի և նրա կազմակերպիչների մասին: Ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնելու համար նա պահանջել է 50 000 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ս. թ. հուլիսի 4-ին հայտնաբերվել և ձերբակալվել է նամակի անհայտ հեղինակը, 1973 թ., ծնված Սարգիս Միշայի Կարապետյանը, որը ունենալով բարձրագույն իրավաբանական կրթություն, քրեագիտություն էր դասավանդում Երևանի մենեջմենտի համալսարանում:

Փաստի առումով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 333 hոդվածի 2 մասի համաձայն:

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն