05.10.2006

Ս. թ. հունիսի 12-ին օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին իր աշխատասենյակում ձերբակալվել է Աբովյանի շրջանի ԶԱԳՍ –ի պետ Սոնա Աղաբալյանը:

Վերոհիշյալ կաշառքը Ս. Աղաբալյանը պահանջել է քաղաքացու անձնագրում ազգանունի անօրինական փոփոխությունը ձևակերպելու դիմաց:

Փաստի առումով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 311 hոդվածի համաձայն: Քրեական գործը վարում է ՀՀ Գլխավոր Դատախազության քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն