25.09.2006

Ս. թ. սեպտեմբերի 11-ին փրկարար ծառայությունը հեռախոով ստացել է տագնապի ահազանգ. թիվ 130 դպրոցում հրդեհ է և շենքում ռումբ է տեղադրված:

Համապատասխան ստուգումից հետո պարզվեց, որ ահազանգը կեղծ էր:

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց կեղծ ահազանգի հեղինակը՝ Գյումրիի բնակիչ, 1988 թ. ծնված Արամ Հովհաննեսի Խալաթյանը:

Գործի վերաբերյալ նյութերը հանձնվելու են Գյումրի քաղաքի դատախազությանը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն