14.10.2008

Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Հակոբյանը ընդունեց Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` վերջինիս քաղաքավարական այցերի շրջանակներում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի խնդիրներ, հայ-ամերիկյան հարաբերությունների, մասնավորապես ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ԱՄՆ հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցության հետ կապված հարցեր:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն