13.10.2008

Ս. թ. հոկտեմբերի 13-ին, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գումարի շորթման պահին, ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության առաջին կարգի մասնագետ` Սամսոն Գեղամի Սերոբյանը:

Ս. Սերոբյանը, բնակտարածք գնելու նպատակով սերտիֆիկատ հատկացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու դիմաց` Ադրբեջանից ներգաղթած, ՀՀ Կոտայքի մարզի բնակչուհի Վ. -ից պահանջել է 60 000 ՀՀ դրամ և հետագայում, «Փարոս» ծրագրով նախատեսված օգնությունից նրան զրկելու սպառնալիքով, ստացել այն:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 311 հոդվածի հատկանիշներով (տեսանյութ):


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն