01.10.2008

ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կանխվել է քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների ինքնակամ գաղտնալսման դեպք:

«Բիլայն» ՓԲԸ Մասիսի բիզնես միավորի տեխնիկ-օպերատոր, ք. Մասիսի բնակիչ, 1965 թ. ծնված Ռոզիկ Տիգրանի Հարությունյանը, օգտվելով ծառայողական հնարավորություններից, հետապնդելով կենցաղային նպատակներ, ապօրինաբար, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում է իրականացրել:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 146 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն