25.06.2006

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Շողեր» գործակալության տնօրեն Շողակաթ Սամվելի Թադևոսյանը:

1977 թ. ծնված, Երևան քաղաքի բնակչուհի, Շ. Թադևոսյանը, արտասահմանում աշխատանքի տեղավորման պատրվակով, բազմաթիվ քաղաքացիներից կորզել է գումարներ և ծախսել իր անձնական նպատակների համար: Շողակաթ Թադևոսյանը ազգային անվտանգության մարմիններին ներկայացրել է մի քանի տասնյակ անձնագրեր, այդ թվում նաև 315 կեղծ աշխատանքային պայմանագիր:

Շ. Թադևոսյանի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր. 178 hոդվածի համաձայն: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Շ. Թադևոսյանի անօրինական գործունեությունից տուժված քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն 57-90-58 հեռախոսահամարով:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն