23.07.2008

Սույն թվականի հուլիսի 21-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետի ավագ հսկիչ, ենթասպա Վահե Հենրիկի Մուսաելյանը, որը չարաշահելով պաշտոնեական դիրքը, Վիեննա-Երևան չվերթի ողևորների անձնագրային հսկողության ժամանակ արտասահմանցիների անձնագրերում կեղծ տվյալներ հայտնաբերելով, չի կատարել օրենքով սահմանված պարտականությունները, որի դիմաց նրանցից ստացել է 40 ֆունտ ստեռլինգ գումար:

Վ. Մուսաելյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 208 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն