18.07.2008

Ս.թ. հուլիսի 21-ից 23-ը ընկած ժամանակահատվածում ՌԴ Մերձվոլգյան Դաշնային տարածաշրջանի Նիժնի Նովգորոդ քաղաքում կկայանա ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության և ՌԴ Դաշնային անվտանգության Ծառայության ղեկավար կազմերի հերթական երկկողմ խորհրդակցությունը:

Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն երկու երկրների անվտանգության շահերի, ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության դեմ երկու գերատեսչությունների պայքարի ոլորտի, կազմակերպված հանցավորության, ահաբեկչական կազմակերպությունների, հանցավոր խմբերի, գիտա-տեխնիկական համագործակցության, Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի անվտանգության ապահովման, տարբեր ոլորտներում օպերատիվ տեղեկատվության փոխանակման և այլ հարցեր:

Փորձը ցույց է տալիս, որ նման երկկողմանի հանդիպումները նպաստում են համագործակցության ամբողջական խնդիրների լուծման արդյունավետությանը:
Խորհրդակցության արդյունքում, ինչպես և նախկինում, կստորագրվի երկու գերատեսչությունների համատեղ գործունեությանը վերաբերող համապատըասխան փաստաթուղթ:

Կանոնակարգային միջոցառումներին կմասնակցի Նիժնի Նովգորոդի մարզային ղեկավարությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն