09.07.2008

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հիմք ընդունելով «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, դիմել էր ԱԱԾ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության ապահովման հարցով:

ԱԱԾ-ն պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ և խնդրում է Ա. Հարությունյանին տրամադրել այն փաստերը կամ կոնկրետ երևույթների վրա հիմնված ենթադրությունները, որոնք հիմք են հանդիսացել դիմումի համար:

ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվելիք միջոցառումների ծավալը համապատասխան կլինի ներկայացված տվյալների իրական և հիմնավոր լինելու չափին:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն