08.07.2008

Ս. թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական բաժնի Աբովյանի բաժանմունքի քննիչ ոստիկանության կապիտան Սևակ Սմբատի Խաչատրյանը և նշված բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վիկտոր Հայկազի Պապյանը (տեսանյութ):

Սևակ Խաչատրյանը բաժանմունքի պետի գիտությամբ քաղաքացի Ս.-ի որդու կատարած արարքի դիմաց նախատեսված պատիժը մեղմացնելու համար նրանից շորթել է 5 500 ԱՄՆ դոլար և սակարկության արդյունքում ստացել 5 000 ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 312 հոդվածի հատկանիշներով:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն