29.06.2008

Ս. թ. հունիսի 28-ին, հանրությանը հաղորդվել էր 4 000 դոլար կաշառք-գումար ստանալու պահին ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Ստեփան Հովհաննեսի Գևորգյանին ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կաշառք-գումարի տրման համար որպես միջնորդ, հանդես է եկել ՀՀ ՊՆ Վանաձորի զինվորական հոսպիտալի պետ, մայոր Գագիկ Գրիգորի Մարտիրոսյանը, որն իր միջնորդության դիմաց պահանջել է նախ` 1 000 ԱՄՆ դոլար, իսկ գումարի չափի սակարկումից հետո ստացել 400 ԱՄՆ դոլար:

Գ. Մարտիրոսյանը նույնպես կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն դրդելու համար:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն