28.06.2008

ՀՀ ԱԱԾ Ռազմական հակահետախուզության և ՀՀ Պաշտպանության նախարարի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ս. թ. հունիսի 28-ին 4 000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձեռբակալվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ բաժանմունքի պետ, մայոր Ստեփան Հովհաննեսի Գևորգյանը (տեսանյութ):

Նշված գումարը Ս. Գևորգյանը շորթում էր քաղաքացի Ս.-ից զինվորական հոսպիտալում բուժման կուրս անցնող նրա զինծառայող որդուն ժամկետային զինվորական ծառայությունից վաղաժամկետ ազատելու համար:

Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 311 հոդվածով:

Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն