17.05.2008

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք (տեսանյութ):

Ազգային անվտանգության ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի Արտասահմանյան գրականություն առարկայի պետական ավարտական քննությունների ընթացքում դրական գնահատականներ նշանակելու համար պետական հանձանաժողովի անդամ, նույն ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Կարլեն Մատինյանը, մտնելով գործարքի մեջ ուսանողների և նրանց ծնողների հետ կաշառք է պահանջել:

Ս. թ. մայիսի 15-ին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի աշխատասենյակում 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Կարլեն Մատինյանը: Խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է նույն օրը 7 ուսանողներից կաշառք ստացված տարբեր չափերի գումարներով ծրարներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 2 000 ԱՄՆ դոլար և 610 000 դրամ: Չորս այլ ուսանողներ ևս բացատրություններ են տվել, որ Կ. Մատինյանն իրենիցից էլ է շորթել կաշառք` յուրաքանչյուրից 500 դոլարի սահմաններում: Պարզվել է, որ Կ. Մատինյանի կողմից դրամաշորթությունը կրել է պարբերական բնույթ:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեկական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն