26.05.2006

Ս. թ. մարտի 27-ին, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից կանխվել է մեծ քանակությամբ սև խավիարի մաքսանենգ ճանապարհով ներմուծման մի դեպք:

Վրաստանի քաղաքացի Մամլուկ Ալբերտի Բազյանը իր ընկերների հետ, խախտելով ՀՀ Պետական սահմանը և շրջանցելով մաքսային հսկողությունը, կազմակերպել է 16 կգ սև խավիարի անօրինական մուտք:

Տվյալ քանակությունը Երևանում ստանալու պահին, Մ. Բազյանը ձերբակալվել է: Պարզվել է, որ մաքսանենգ ճանապարհով սև խավիարի և ձկնեղենի ներմուծման դեպքերը եզակի չէին:

Փաստի առումով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր. 215 hոդվածի համաձայն: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն