19.03.2008

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Երևանում հրահրված զանգվածային անկարգությունների փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված, Հրազդան քաղաքի բնակիչ, 1974 թ. ծնված Սոս Սուրենի Գևորգյանին պատկանող տանը կից անասնագոմի տանիքում հայտնաբերվել և առգրավվել են 1 ինքնաշեն ատրճանակ, կարճեցված փողով 1 հրացան, 29 հատ որսորդական փամփուշտ, «Մագնում» տեսակի ատրճանակի և ՏՕԶ տեսակի հրացանի ընդհանուր թվով 111 փամփուշտ, ինչպես նաև 38 տ/չ 1 անձայն փամփուշտ, իսկ հողատարածքին կից անավարտ շինության նկուղում` որսորդական 1 հրացան` 15 փամփուշտնեորվ, ինչպես նաև կանեփանման կանաչ զանգված` մեծ և փոքր պարկերի մեջ:

Սոս Գևորգյանը մարտի 12-ին կալանավորված, ԱԺ պատգամավոր Սասուն Միքաելյանի քրոջ որդին է:

Առգրավածն ուղարկվել է փորձաքննության:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն