13.03.2008

ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱԵԼՅԱՆԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-փնտրողական աշխատանքների արդյունքում` 2008 թ. մարտի 12-ին հայտնաբերվել է ՀՀ ՔՕ 225 հոդվածի 3-րդ մասով և 300 հոդվածի առաջին մասով մեղադրվելու համար հետախուզվող ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱԵԼՅԱՆԸ (ծնվ. 07. 11. 1957 թ., բն. ք. Հրազդան, Վանատուր թաղ. 76 տուն):

Սասուն Միքաելյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն