11.10.2013

     Ս.թ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ - հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք:

     Երևանի բնակիչ Արմեն Զաքարյանն, իրեն պատկանող <<Մերսեդես>> միկրոավտոբուսի ուղևորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից <<Բագրատաշեն>> մաքսակետով` շրջանցելով մաքսային հսկողությունը, Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung Galaxy և այլ մոդելների բջջային հեռախոսներ:
     Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 215 հոդվածի հատկանիշներով(տեսանյութ).

:

                                                                                                                                       ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն