11.10.2013

     2013թ. հոկտեմբերի 15-ից 17-ը Ծաղկաձորում կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, թմրաբիզնեսի, համակարգչային հանցավորության, և ԱՊՀ մասնակից երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների գործունեության համաձայնեցված ոլորտներում այլ տեսակի հանցագործությունների դեմ պայքարի հարցեր:

     Նիստին կմասնակցեն ԱՊՀ բոլոր մասնակից երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, բացի Ադրբեջանից: Դիտորդի կարգավիճակով հրավիրված են նաև արևմուտքի որոշ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ / Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա/:
Հայաստանում ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը անց է կացվում չորրորդ անգամ /1998,2003,2008թթ./:

     Խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների Խորհրդի 1997թ. մարտի 28-ի որոշմամբ, անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների գործողությունների փոխգործակցության և համակարգման նպատակով: