10.09.2013

     Ս.թ սեպտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության Վերահսկիչ-վերստուգիչ վարչության կողմից համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը:

     Վերջինս, զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին, օրենքով սահմանված կարգով, անհատույց դրամական աջակցության տրամադրումն իբր արագացնելու դիմաց, զինվորի ծնողից պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար:
     Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:(տեսանյութ)





                                                                                                                                                                             ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն