26.06.2013

    <<Հայկական ժամանակ>> օրաթերթի հունիսի 26-ի  համարում << <<Զմեյը>>  <<Հայկական Ջեյմս Բոնդ>> >> հոդվածում հիշատակված է Բելգիայում բնակվող  ոմն  Աշոտ Օ-ն, որն ներկայացված է իբր ԱԱԾ գործակալ <<Զմեյ>> ծածկանունով և իբր <<ժամանակին ավտոմեխանիկի հաստիքով ընդունվել է ԱԱԾ>>:

    Այդ և բերված այլ <<փաստերը>>, որտեղ հիշատակվում է ԱԱԾ անունը ուղղակի ծիծաղ են առաջացնում և վկայում են այն մասին, որ գործ ունենք ոչ թե մասնագիտական անպարտաճանաչության ու անգրագիտության, այլ ավելի վտանգավոր երևույթի հետ. ակնհայտ է պետական կարևորագույն կառույցի վարքաբեկելու, նրա հանդեպ հանրության վստահությունը խարխլելու և ընթերցողին մոլորեցնելու միտում (տեսանյութ):

                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն