21.06.2013

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սույն թվականի հունիսի 20-ին, ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը:

Հայկ Վարդանյանը քաղաքացի <<Ա>>-ին,  ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի <<Զվարթնոց>> օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում  իբր  աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար  գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել  է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/:
Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ  արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:
 Նախաքննությունը շարունակվում է:


                                                                                                                                           ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն