08.02.2008

ՀՀ ԱԱԾ Կոլեգիայի հայտարարությունը

Ս. թ. փետրվարի 8-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի 24 համարում ոմն անանուն ԱԱԾ բարձրաստիճան սպայի անունից հրապարակվել է «Կոչ ԱԱԾ աշխատակիցներին» վերնագրով նյութը, որի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ Կոլեգիան հարկ է համարում հայտարարել հետեւյալը.

«Կոչի» անանուն հեղինակը և նրա պատվիրատուները ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել են նույնացնել տխրահռչակ ՀՀՇ-ական կառույցների հետ, որոնց թունոտ ու քինախնդիր գործելաոճը հայտնի է բոլորին: Ի տարբերություն նրանց, ՀՀ ԱԱԾ-ն միշտ կանգնած է եղել օրինականության և բարոյականության հենքի վրա, ազնվորեն և արժանապատվորեն ծառայել է Հայրենիքին, ինչը մեր խորին համոզմամբ, ավելի քան խորթ է հոդվածի հեղինակին ու նրա պատվիրատուներին: Մենք համոզված ենք, չի կարող գտնվել ԱԱԾ որեւէ, գործող կամ պաշտոնաթող սպա, որը թույլ տա իրեն նման հերյուրանքներ: Հավաստիացնում ենք, որ նյութի հեղինակի բոլոր ջանքերը ապարդյուն են և իրենց չարամիտ նպատակին չեն հասնի:

ՀՀ ԱԱԾ-ն մշտապես կատարել ու կատարելու է իր վրա պետության կողմից դրված պարտականությունները, առաջնորդվելու է օրինականության, բարոյականության սկզբունքներով և դրան որպես խոչընդոտ չի կարող հադիսանալ և ոչ մեկը:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն