15.02.2013

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք:

ՀՀ քաղաքացի Կարեն Աշոտի Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, <<Զվարթնոց>>  միջազգային  օդանավակայանի տնօրեն  Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով  գումար շորթելու  դիտավորությամբ, 2013 թվականի  հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած  ժամանակահատվածում, ներկայանալով որպես  միջազգային  ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով,  Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող  ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին  և նրա ընտանիքի  անդամներին սպանության սպառնալիքներով  էլեկտրոնային  հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից  օգտագործվող  էլեկտրոնային հասցեին, որոնցում հանցավոր սպառնալիքներն ի  կատար չածելու դիմաց պահանջել  է վճարել  80 մլն ՀՀ դրամ գումար:
Փետրվարի  14-ին Կարեն Աշոտի Սիմոնյանը ձերբակալվել է,  երբ փորձում էր  իրականացնել իր  հանցավոր մտադրությունը:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում  հարուցվել է  քրեական գործ`ՀՀ քր. օր-ի 182-րդ  հոդվածի հատկանիշներով: 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն