26.12.2007

Ս. թ. դեկտեմբերի 25-ին լրատվամիջոցներով տարածվել էր ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի այսպես կոչված «Առաջին հրամանագիրը», որի մեջ նշված էր, թե իբր իր կողմնակիցները ենթարկվում են ճնշումների իրավապահ մարմինների, այդ թվում նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ԱԱԾ-ն ապաքաղաքական կառույց է, ինչի մասին մեկ անգամ ևս հստակ նշվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի ս. թ. դեկտեմբերի 18-ին լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

ՀՀ ԱԱԾ-ն մեկ անգամ ևս հայտարարում է, որ գործում է ՀՀ օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում և անվտանգության մարմիններին ներքաղաքական պայքարի մեջ ներքաշելու բոլոր ջանքերն ապարդյուն են:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն