18.12.2012

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 18-21 կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության  մասնակից-պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների Խորհրդի ղեկավարների 33-րդ նիստը:

Նիստի  ընթացքում կքննարկվեն` տարածաշրջանային անվտանգության ժամանակակից հեռանկարների, ահաբեկչության  և այլ ծայրահեղական բռնի արտահայտումների, միջուկային-Էներգետիկ համալիրների  անվտանգության ապահովման, թմրանյութերի և հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառության, տեղեկատվական ոլորտին վտանգի դիմակայման հարցերը: