22.10.2012

Ս.թ  հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների  կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն  դեղամիջոցների խոշոր  խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք:

ՀՀ քաղաքացի Մանվել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի հատուկ հարմարեցված  թաքստոցներից հայտնաբերվել է 32 անուն  դեղամիջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դրամ: Տվյալ դեղամիջոցները Հայաստանում ունեն լայն  պահանջարկ, սակայն համապատասխան պետական մարմինների  կողմից արտոնագրված չեն:
Պարզվել է, որ Մ. Խաչատրյանը նշված  դեղամիջոցները ՀՀ է ներկրել  իր հանցակից գործընկերոջ պատվերով: Վերջինիս պատկանող երկու դեղատներում ևս հայտնաբերվել են նման չարտոնագրված դեղամիջոցներ:
 Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական Վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն