12.10.2012

Ս.թ  հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոցների  մաքսանենգության կասկածանքով ԱԱԾ  վարչական շենք  բերման է ենթարկվել Թեհրան-Երևան երթուղու ավտոբուսի  ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1955թ. ծնվ. Շահլայի Համիդ Ջալալը:

Վերջինիս ուղեբեռի զննման  արդյունքում, ճամպրուկում  պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 4,2կգ ափիոն տեսակի  թմրանյութ:
Շահլայի Համիդ Ջալալը  ձերբակալված է, փաստի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:



                                                                                                                        ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն