03.10.2012

Ս.թ  հոկտեմբերի  3-5-ը Մոսկվայում անց է կացվում հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ  խորհրդակցությունը, որին մասնակցում են աշխարհի ավելի  քան 55 երկրների պատվիրակություններ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության և սեպարատիզմի   դեմ պայքարի  ոլորտներում   փոխհամագործակցության հարցեր:
Հայաստանի Հանրապետության  պատվիրակությունը  ղեկավարում է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

                                                   


                                                                                                                            ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն