03.08.2012

Հայաստանի  հյուսիս-արևմտյան դարպասները` Բագրատաշեն Սադախլո սահմանահատվածում այսուհետ մուտքի և ելքի համար կլինեն առավել դյուրին: Օգոստոսի 2-ից այստեղ շահագործմանն է հանձնվել նոր սահմանային անցակետը: Հայաստանի  Ազգային Անվտանգության Ծառայությունը հին սահմանային անցակետը փոխարինել է նորով:

Նախկին երկու` մուտքն ու ելքն ապահովող անցումներին եկել են փոխարինելու հինգը: Թեև Հայաստանի սահմանը հատելու համար  նախատեսված է երեք մուտք` սակայն սահմանապահ ջոկատի <<Բագրատաշեն>> սահմանային  վերահսկողության բաժնի  ղեկավարը ցանկացած պահի` կախված տրանսպորտային հոսքի ուժգնությունից կարող է օգտագործել սահմանային կետի հինգ  անցումներից չորսը` կամ մուտքի, կամ ելքի համար: Նորակառույց սահմանապահ անցակետն ապահովված է միջազգային  չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս մարդատար ավտոմեքենաների  ուղևորներին առանց  մեքենայից դուրս գալու հատել սահմանը: Բացի այդ մեկ անցակետը միաժամանակ կարող է  սպասարկել երկու տրանսպորտային միջոց:  Այս ամենը  թույլ կտա այսուհետ  խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից և  ուղևորների հերթերից: (լուսանկար)



 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն