29.06.2012

Ս.թ հունիսի 28-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է`  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի  <<Աէրացիա>> համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` <<Փարոս>> ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական  գործ, կատարվում է նախաքննություն:



                                                                                                                    ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն